Սերգեյ Լավրով՝ ՆԱՏՕ-ի այն հայտարարությունները, թե իրենք պատերազմի մեջ չեն Ռուսաստանի հետ, սուտ են

15:39, 07.07.2026

ՆԱՏՕ-ի հայտարարություններն այն մասին, թե իրենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չեն, սուտ են. այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես նշել է Լավրովը, եվրոպացի և ամերիկացի զինվորականների ուղղակի մասնակցությամբ Կիևին տրամադրվում է զենք, հետախուզական և արբանյակային աջակցություն, ինչպես նաև տվյալներ, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի քաղաքացիների և քաղաքացիական օբյեկտների դեմ մահաբեր զենքի թիրախավորման ու ծրագրավորման համար։

Լավրովի խոսքով՝ միլիտարիզացիայի (ռազմականացման) ուղղությամբ ՆԱՏՕ-ի ձգտումը մի օր կավարտվի այս մրցավազքում պարտությամբ։

«Ինչպե՞ս կավարտվի սա։ Սա մի օր անպայման կավարտվի։ Եթե նրանք ցանկանում են ծայրահեղ ռազմականացում, ապա այդ ամենը կավարտվի պարտությամբ՝ գերակայության համար պայքարում»,— լրագրողներին հայտնել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Եվրոպան այլևս չի կարող թաքցնել եվրոպական տնտեսության, այդ թվում՝ Գերմանիայի տնտեսության ծանր վիճակը։

«Երբ սոցիալական ոլորտն լրջորեն տուժում է, արտոնությունները կրճատվում են, երբ քաղաքացիական տնտեսությունը Եվրոպայից փախչում է Միացյալ Նահանգներ, այդ թվում այնտեղ, որտեղ բիզնեսի համար պայմանները շատ ավելի նպաստավոր են»,— նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Նմանատիպ