Սերգեյ Գայդայը ասում է, որ Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը մոտ ապագայում Սևերոդոնեցկը գրավելու համար

13:50, 12.06.2022

Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի խոսքով՝ մոտ ապագայում Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի Սևերոդոնեցկը գրավելու համար։

Սերգեյ Գայդայի խոսքով, Սևերոդոնեցկում իրավիճակը շատ ծանր է, հատկապես այն բանից հետո, երբ ռուսները երեկ երեկոյան վնասեցին Լիսիչանսկը կապող երկրորդ կամուրջը, իսկ այժմ ռմբակոծում են երրորդը։

«Դրանով արդեն անհնար է անցնել, և հենց հիմա վերջին՝ երրորդ կամուրջը զանգվածաբար ռմբակոծվում է։ Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ամբողջությամբ կտրել Սևերոդոնեցկը, մարդկանց տարհանելու, կամ այնտեղ փրկարար ուժեր բերելու հնարավորությունը»,- ասել է Գայդայը։

Բացի այդ, Գայդայը նաև հայտնել է ռուսների կողմից գործարաններից հացահատիկի և սարքավորումների զանգվածային գողության մասին: Նա ասաց, որ գողության մասշտաբները հնարավոր կլինի գնահատել միայն ապաօկուպացիայից հետո:

Նմանատիպ