Սերբիայում հերթական բողոքի ցույցն է կայացել՝ պահանջելով չեղյալ համարել դեկտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական եւ քաղաքային ընտրությունների արդյունքներ
Այսօր Սերբիայում հերթական բողոքի ցույցն է կայացել՝ պահանջելով չեղյալ համարել դեկտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական եւ քաղաքային ընտրությունների արդյունքները,- հայտնում է «Reuters»-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հազարավոր ցուցարարներ հավաքվել են Բելգրադի գլխավոր հրապարակում բողոքի ամենամեծ ցույցին։
Բողոքի ակցիայի մասնակիցները Սերբիայի դրոշներ ու «Չենք ընդունում» գրությամբ պաստառներ են պահել։
Պետական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 17-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Սերբիայի իշխող առաջադիմական կուսակցությունը հավաքել է ձայների 46,72%-ը։
Տեղեկացնենք, որ Սերբիայի իշխող «Առաջադիմական կուսակցությունը» հաղթել է դեկտեմբերի 17-ին կայացած ընտրություններում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ընդդիմադիր «Սերբիան ընդդեմ բռնության» միավորումը։ «Առաջադեմ կուսակցությունը» և նրա առաջնորդ, երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սերբիան կառավարում են 2012 թվականից։
Ընդդիմադիր դաշինքը Բելգրադի ավագանու ընտրություններում հայտարարեց ընտրական օրենսդրության լուրջ խախտումների մասին։