Սերբիայում հակակառավարական ցույցերի պատճառով մեկ օրով փակվել են դպրոցները, գրախանութները, թատրոններն ու բարերը

21:00, 24.01.2025

Սերբիայում շարունակվող հակակառավարական ցույցերի պատճառով Բելգրադում մեկ օրով փակվել են դպրոցները, գրախանութները, թատրոններն ու բարերը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, բնակչությունը բողոքի ցույցեր է անցկացնում և ակտիվորեն բարձրաձայնում կոռուպցիայի, նեպոտիզմի, անորակ շինարարական աշխատանքների մասին։

Ցույցի ընթացքում մասնակիցները 15 րոպե լռությամբ հարգեցին երկաթուղային կայարանի տանիքի փլուզման հետեւանքով զոհվածների հիշատակը։

Բողոքի ցույցերը Սերբիայում սկսվել են այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերի 1-ին նոր վերանորոգված կայարանում բետոնե առաստաղը փլուզվել է, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ:

Դատախազությունը միջադեպի մեջ մեղադրել է 13 անձի, այդ թվում՝ ենթակառուցվածքների նախկին նախարարին, թեև պաշտոնապես մեղադրանք դեռ չի առաջադրվել։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստվում էր հանրահավաք անցկացնել Յագոդինայում։ Ցուցարարները նշում են նաև, որ Վուչիչը խախտել է սահմանադրությունը՝ յուրացնելով գործադիր իշխանությունը։

Նմանատիպ