Սերբիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ
Սերբիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Խորհրդարանի հետ միասին բնակչությունը կընտրի 60 քաղաքների քաղաքապետեր։ Եվրոպամետ ընդդիմադիր կոալիցիան մրցում է նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող Սերբական առաջադիմական կուսակցության հետ։
Սերբիայի խորհրդարանում կա 250 տեղ։
Ընտրություններից առաջ հրապարակված հարցման արդյունքների համաձայն՝ «Սերբիան ընդդեմ բռնության» միացյալ եվրոպամետ կոալիցիան հաջորդում է նախագահի՝ «Ալեքսանդար Վուչիչ – Բելգրադին չպետք է կանգնեցնել» կոալիցիան։