Սերբիայում ընդդիմության կողմնակիցներն արդեն երրորդ օրն է ցույցեր են անցկացնում Բելգրադում
Սերբական ընդդիմության կողմնակիցներն արդեն երրորդ օրն է ցույցեր են անցկացնում Բելգրադում, նրանք կարծում են, որ իշխանությունը կեղծել է ընտրությունները։
Ընդդիմության առաջնորդ Միրոսլավ Ալեքսիչը բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասել է, որ ընդդիմության փաստաբանները պահանջում են չեղարկել դեկտեմբերի 17-ի ընտրությունները։ Ընդդիմությունը աջակցության կոչ է անում միջազգային հանրությանը:
Կիրակի օրը կայացած ընտրություններում իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 46,72 տոկոսը։ Ձախ կենտրոնամետ ընդդիմադիր «Ալյանս Սերբիան ընդդեմ բռնության» 23,56 տոկոս ձայներով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Սերբիայի սոցիալիստական կուսակցությունը 6,56 տոկոսով հայտնվել է երրորդ տեղում: