Սերբիայի վարչապետը «Politico»-ում հրապարակված հոդվածում հերքում է ընտրակեղծիքների մեղադրանքը եւ խոստանում շարունակել երկրի եվրաինտեգրումը
Սերբիայի վարչապետը հերքում է ընտրակեղծիքների մեղադրանքը եւ խոստանում շարունակել երկրի եվրաինտեգրումը։ Այս մասին գրում է Անա Բռնաբիչը Politiko-ում հրապարակված հոդվածում։
Սերբիայի վարչապետն ասում է, որ ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ կենտրոնացել է նախագահ Ալեքսանդր Վուչիչի քննադատության վրա և ընտրողներին նոր մոտեցումներ կամ գաղափարախոսություններ չի առաջարկել։
Նրա խոսքով, ընդդիմության խնդրանքով Սերբիայում անցկացվել են արտահերթ խորհրդարանական և մունիցիպալ ընտրություններ, թեև ընդդիմության անդամները քվեարկության ընթացակարգից առաջ միջազգային դիտորդներին հայտնել են, որ չեն ճանաչում քվեարկության արդյունքները։
«Եվրամիության հետ ինտեգրման ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար կառավարության միանշանակ առաջնահերթությունը նոր կառավարության ձևավորումն է»,- գրել է Բռնաբիչը։
Ինչպես հայտարարել է Սերբիայի վարչապետը, ընդդիմությունը կարող է ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ կարեւոր դեր խաղալ Սերբիայի նոր կառավարության նպատակների իրականացման գործում։
Սերբիայում կայացած ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Առաջադիմական կուսակցությունը»։ Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են: