Սերբիայի նախագահը դատապարտել է ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումը 1999 թվականին
Սերբիայի նախագահը դատապարտել է ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումը 1999 թվականին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դատապարտել է ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումը 1999 թվականին: Սերբիայի նախագահի խոսքով՝ ոչ ոք ՆԱՏՕ-ին չի լիազորել ռմբակոծել Հարավսլավիան և Հյուսիսատլանտյան դաշինքը կամայական է գործել։

«Քսանչորս տարի առաջ դուք ոչ միայն կործանեցիք մեր երկիրը, դուք սպանեցիք մեր 79 երեխաներին և մեր 2500 քաղաքացիներին։ Նրանք սովորական մարդիկ էին, զինվորներ ու ոստիկաններ։ Ո՞վ եք դուք և ինչո՞ւ եք այդպես վարվում մեր զինվորների ու ոստիկանների հետ։ Ո՞ւմ տարածքն է, ո՞ւմ երկիրն է սա։ Ո՞վ է ձեզ թույլ տվել հալածել մեր պաշտպանական ուժերին։ Ի՞նչ եք կարծում, սա դաս է մեզ համար։ Ես ձեզ հստակ ասում եմ՝ ոչ։ Դուք ուժով փորձեցիք կոտրել մեր կամքը, բայց սերբերը երբեք չեն հանձնվի»,- ասել է Ալեքսանդր Վուչիչը։

Ըստ «Reuters»-ի՝ 78-օրյա ռմբակոծությունները սկսվել են առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախնական թույլտվության, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր ոստիկաններ, զինվորականներ և խաղաղ բնակիչներ, իսկ Սերբիայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները ահռելի նյութական վնասներ են կրել։

«Reuters»-ը գրում է, որ ՆԱՏՕ-ի թիրախների թվում են եղել տներ, բնակելի շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ և նույնիսկ մանկապարտեզներ։ Օգտագործված զենքերը ներառում էին սպառված ուրան պարունակող հրթիռներ և կասետային ռումբեր:

Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի կողմից արձակված 15 տոննա քաշով սպառված ուրանի հրթիռներն ուղղակիորեն կապված են Սերբիայում քաղցկեղի դեպքերի կտրուկ աճի հետ։