Սերբիայի նախագահ. Իրավիճակը հանդարտեցնելը կարևոր է, բայց որքան էլ ծանր լինի իրավիճակը, Սերբիան չի հանձնվի և կհաղթի

10:25, 01.08.2022

Կարևոր է հանդարտեցնել իրավիճակը, բայց որքան էլ ծանր լինի իրավիճակը, Սերբիան չի հանձնվի և կհաղթի,- հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ երկրի բանակի շտաբում կայացած հանդիպումից հետո։

Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ երկրի իշխանությունները կոչ են արել միջազգային հանրությանը ամեն ինչ անել լարվածությանը վերջ տալու համար։

«Հավատում եմ, որ լավ նորություններ կունենանք։ Հուսով եմ՝ վաղը կլինի դեէսկալացիա, և մենք նոր փոխզիջումային լուծումներով կհասնենք խաղաղության։ Ամենամեծ քաղաքական պայքարը, թերեւս, առջեւում է առաջիկա օրերին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր պաշտպանել են Սերբիան, և նրանց, ովքեր ճիշտ են եղել և ճիշտ տեսակետ արտահայտել։ Լարվածությունը թուլացնելու ջանքեր են գործադրվում։ Ինչքան էլ բարդ լինի իրավիճակը, Սերբիան չի հանձնվի ու կհաղթի»,- ասել է Վուչիչը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սերբիայի և Կոսովոյի շփման գծում լսվել են կրակոցների և տագնապի ազդանշան։

Նմանատիպ