Սերբիայի և Մոնտենեգրոյի բնակիչներին խորհուրդ է տրվում առաջիկա օրերին սպասվող շոգի պատճառով մինչև երեկո մնալ տանը
Սերբիայի և Մոնտենեգրոյի բնակիչներին խորհուրդ է տրվում առաջիկա օրերին սպասվող շոգի պատճառով մինչև երեկո մնալ տանը

Սերբիայի և Մոնտենեգրոյի բնակիչներին խորհուրդ է տրվում առաջիկա օրերին սպասվող շոգի պատճառով մինչև երեկո մնալ տանը։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Օդերևութաբանների կանխատեսումներով օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան։ Առողջապահության նախարարությունը և օդերևութաբանական ծառայությունը հայտարարել են տագնապի կարմիր մակարդակ, ինչը նշանակում է, որ արևի ակտիվ հատվածում դրսում գտնվելը վտանգավոր է։

Բելգրադի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում ավելի քան 100 կանչ է գրանցվում, հիմնականում սրտի և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ բժշկական օգնության կարիք ունեն։