Սերբիայի արտաքին գործերի նախարարություն. Մեր մտքերով Շովում զոհվածների ընտանիքների և ընկերների հետ ենք

13:04, 06.08.2023

Սերբիայի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Շովիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

«Մեր խորը վիշտն ենք հայտնում Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ Շովիի ողբերգական սողանքի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր խլեց։ Մեր մտքերն այժմ զոհվածների ընտանիքների և ընկերների հետ են: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, իսկ փրկարարական ջոկատներին՝ հաջողություն»,- ասված է հաղորդագրությունում։

Շովում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել. Առկա տվյալներով զոհվել է 18 մարդ, աղետի գոտում որոնվում է 17 մարդ։

Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։

Նմանատիպ