Սերբիան միանում է ԵԱՏՄ ազատ առևտրի գոտուն

Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև կնքվել է ազատ առևտրի պայմանագիր: Այն ստորագրել է Սերբիայի վարչապետ Նինա Բռնաբիչը՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ: Ռուսաստանի կողմից պայմանագիրն ստորագրել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Փաստաթղթի համաձայն, Սերբիան այսուհետ ԵԱՏՄ-ի անդամ պետություններ ապրանք գրեթե 100 տոկոսը կարտահանի առանց սակագների: Կվճարի միայն ավտոմեքենայի արտահանման համար:

Եվրասիայի տնտեսական միությունն ստեղծվել է 2015 թվականի հունվարի մեկին: Տնտեսական կազմակերպության անդամներն են Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: