Սերբիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Իսրայելի դեսպանատան վրա հարձակումից հետո
Սերբիան բարձրացրել է իր ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Իսրայելի դեսպանատան վրա հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։
Դաչիչը հաստատել է, որ Իսրայելի դեսպանատան վրա հարձակումը վերաորակվել է որպես ահաբեկչություն։
«Հանձնարարականի, գործող կանոնների, Ազգային անվտանգության խորհրդի հանձնարարականի համաձայն՝ այս ահաբեկչությունը տեղի ունեցածից հետո, այն բանից հետո, երբ դատախազությունը պաշտոնապես դա անվանեց ահաբեկչություն, ես որպես ՆԳ նախարար կարմիր մակարդակ եմ հայտարարել,- ասել է Սերբիայի ՆԳՆ ղեկավարը։
Սերբիայում ահաբեկչական սպառնալիքների աճող մակարդակի պատճառով կավելացվի իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը դեսպանատների և պետական հաստատությունների մոտ, ինչպես նաև կամրապնդվեն անվտանգության միջոցառումները մարդաշատ վայրերում։
Տեղեկության համար՝ Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա, ի պատասխան՝ նա կրակ է բացել նրա վրա։ Ոստիկանը վիրավորվել է պարանոցից, իսկ հարձակվողը սպանվել է։ Հարձակման մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է։