Սերբիան աշխարհի առաջնությունը սկսել է հաղթանակով (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հերթական հանդիպումը տեղի է ունեցել Սամարա քաղաքում: Չորրորդ խաղային օրը բացվել է «E» խմբի հանդիպմամբ, որտեղ Կոստա Ռիկան դիմակայել է Սերբիային:

Հանդիպումը ընթացել է լարված պայքարում, տարածքային առավելությունը եվրոպացիների կողմն էր, սակայն առաջին վտանգավոր պահը ստեղծեցին կոստարիկացիները: 12-րդ րոպեին, Ջան Կառլո Գոնսալեսին հնարավորություն տրվեց բացել հաշիվը, սակայն մոտ տարածությունից նրա հարվածը շեղ էր:

15-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչը մրցակցի տուգանայինում գեղեցիկ խաղալուց հետո կատարեց փոխանցում, սակայն պաշտպանին հաջողվեց լիցքաթափել իրավիճակը:

26-րդ րոպեին Ալեքսանդր Միտրովիչին տրվեց հաշիվը բացելու շանս, սակայն կրկին լավ դրսևորեց իրեն Կոստա Ռիկայի պաշտպանը:

Հաշիվը բացվել է 57-րդ րոպեին՝ սերբ Ալեքսանդր Կոլարովի կատարած գեղեցիկ տուգանային հարվածից հետո:

Հանդիպումը ավարտվել է 1:0 հաշվով: