Սերբիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Մայա Գոիկովիչ
Սերբիայի ազգային վեհաժողովի խոսնակը Թբիլիսիում, իր վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Սերբիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
«Սերբիան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Սրանով մենք ցույց ենք տալիս, որ հանդիսանում ենք երկիր, որը հարգում է միջազգային իրավունքի այն սկզբունքները, որը կոչվում է միջազգայնորեն ճանաչված պետության ինքնիշխանությանը աջակցություն»,-ասել է Մայա Գոիկովիչը:
Սերբիայի օրենսդիր մարմնի նախագահը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Վրաստանին, Կոսովոյի հարցով ֆիքսած դիրքորոշման համար:
«Սերբիայի համար շատ կարևոր է և շնորհակալություն ենք հայտնում ձեզ այն բանի համար, որ դուք չեք ճանաչել Կոսովոյի անկախությունը»,-ասել է Գոիկովիչը:
Այդ կոնտեքստում շատ հետաքրքիր էր Սերբիայի խորհրդարանի նախագահի դիրքորոշումը, բռնազավթված Հարավային Օսիայի Դե-ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովի Սերբիա կատարած այցի և Սերբիայի պատրիարքի հետ հանդիպման վերաբերյալ, սակայն լրագրողներին հնարավորություն չտրվեց առաջադրել այդ հարցը:
Սերբիայի և Վրաստանի խորհրդարանների նախագահները համատեղ մամլո ասուլիսի ժամանակ զրուցեցին երկու երկրների միջև համագործակցության հեռանկարների շուրջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan