Սեռական հողի վրա դստերը սպանելու փորձի համար մեղադրյալը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Սեռական հողի վրա դստերը սպանելու փորձի համար մեղադրյալը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը կիսեց մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և գենդերային հողի վրա զավակի սպանության փորձի համար Գ.Ս.-ին ճանաչեց մեղավոր, – այս մասին ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության տարածած տեղեկատվության մեջ:

«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված հետաքննության արդյունքում դատախազության կողմից դատավարությանը ներկայացված ապացույցները հաստատեցին, որ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, Թբիլիսիում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Գ.Ս.-ն, գենդերային խտրականության հողի վրա, վիճաբանության ժամանակ, այն պատճառով, որ որպես հայր և տղամարդ, կնոջ նկատմամբ նախապատվության իրավունք ուներ, որոշեր, թե ում հետ պետք է ընկերանա, և ինչպես պետք է ապրի իր զավակ Ն.Ս.-ն, սպանելու մտադրությամբ` դանակով ինը անգամ դանակահարել է նրան:

Գ.Ս.-ին չի հաջողվել իրականացնել մտադրությունը, քանի որ զոհը դիմադրում էր և փորձում փախչել: Նրան օգնել է նաև այնտեղ գտնվող անձը, ով դուրս է բերել նրան», – ասացին Վրաստանի դատախազությունից:

Նրանց փոխանցմամբ, իրավապահները սեպտեմբերի 16-ին ձերբակալել են Գ.Ս.-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 11 պրիմ, 199-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» և «զ» ենթակետերով (սպանության փորձ, որը կատարվել է գենդերի հողի վրա, ընտանիքի անդամի նկատմամբ) և որպես խափանման միջոց սահմանվել ազատազրկումը:

Թբիլիսիի քաղաքային դատարանը առաջադրված մեղադրանքում Գ.Ս.-ին ճանաչել է մեղավոր և դատապարտել 14 տարվա ազատազրկման: