Սեպտեմբերին Վրաստանում UNWTO-ի հովանու ներքո պլանավորվում է անցկացնել զբոսաշրջության ոլորտի ապագայի համար մինիստերիալ. Տեղի է ունեցել Գիորգի Գախարիայի և Զուրաբ Պոլոլիկաշվիլու տեսակոնֆերանսը
Սեպտեմբերին ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո Վրաստանը կհյուրընկալի մինիստերիալ: Միջոցառմանը կմասնակցեն մի քանի տասնյակ երկրների զբոսաշրջության նախարարներ: Այս մասին հայտնի է դարձել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլու տեսակոնֆերանսի ժամանակ:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը ողջունել է Վրաստանի կառավարության կողմից ներկայացրած զբոսաշրջության իրականացման հակաճգնաժամային ծրագիրը և նշել, որ Վրաստանը ձեռնարկել է շատ ճիշտ և հաջողված քայլեր, որպեսզի երկիրը դառնա զբոսաշրջության վերսկսման առաջին երկրներից մեկը: