Սեպտեմբերի մեկից Թբիլիսիում հնարավոր կլինի բանկային քարտերին կցել որղևորության աբոնեմենտը
Սեպտեմբերի մեկից Թբիլիսիում հնարավոր կլինի բանկային քարտերի վրա գրանցել որղևորության աբոնեմենտը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սոցիալական ցանցերում տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ առայժմ համաձայնությունը ձեռք է բերվել միայն երկու բանկերի՝ «TBC»-ի եւ «Bank of Georgia»-ի հետ։
«Մենք խոստացել ենք հանրությանը, որ հնարավոր կլինի աբոնեմենտները կապել բանկային քարտերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել թե՛ «TBC Bank»-ի, թե՛ «Bank of Georgia»-ի հետ, և այս նախագիծը հնարավոր կլինի սկսել և իրականացնել սեպտեմբերի մեկից։ Ճանապարհորդական կտրոնը կկապվի ձեր բանկային քարտին: Առանձին աբոնեմենտ գնելու կարիք չի լինի, իսկ նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել աբոնեմենտներ, դրանց վավերականության ժամկետը լրանալուն պես հաջորդ գնումը կարող են կատարել անմիջապես՝ կցելով բանկային քարտին»,- ասել է Կախա Կալաձեն։