Սեպտեմբերի մեկից ֆինանսական շուկայում գործարկվելու է մի քանի նորույթ
Ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկից ֆինանսական շուկայում գործարկվելու է մի քանի նորույթ, որոնհ նկատի ունեն տոկոսադրույքի և վարկերի ծախսի նվազեցում:
Փոփոխություն #1 – Վարկի առավելագույն արդյունավետ տոկոսադրույքը 100 տոկոսից նվազելու է մինչև 50 տոկոս:
Փոփոխություն #2 – Ժամկետը անցնելու դեպքում, վարկի տոկոսը և այլ ծախսերի ծավալը սահմանափակվում է մնացած գումարի 1.5 անգամով:
Փոփոխություն #3 – Պայմանը խախտելու դեպքում, վարկի ամենօրյա ծախսի առավելագույն ծավալը նվազում է:
Փոփոխություն #4 – Չեղարկվում է «սև ցուցակ» տերմինը: