Սեպտեմբերի 9-ից 10-ը սպասվում են առատ տեղումներ և կարկուտ, լեռնային շրջաններում հնարավոր են ձյան տեսքով, գետերում՝ վարարումներ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին։
«Սեպտեմբերի 8-ի օրվա երկրորդ կեսից Վրաստանի տարածքի մեծ մասում, իսկ սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 10-ի առավոտ Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան որոշ շրջաններում սպասվում են առատ տեղումներ, ամպրոպ և կարկուտ։ Կփչի ուժեղ արևմտյան քամի: Ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ: Սեպտեմբերի 9-ից սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, իսկ բարձր լեռնային շրջաններում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով»,- ասված է տեղեկատվության մեջ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սպասվող առատ տեղումները կարող են Վրաստանի գետերում հեղեղումներ առաջացնել, իսկ լեռնային շրջաններում սողանքային գործընթացների ակտիվացման պատճառ դառնալ: