Սեպտեմբերի 8-ին Ուբիսա-Շորապանի ճանապարհահատվածում գիշերը մասամբ կսահմանափակվի երթևեկությունը
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ի գիշերը Ուբիսա-Շորապանի ճանապարհի հատվածում երթևեկությունը մասամբ կսահմանափակվի։
«Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 166-րդ կմ-ում, Ուբիսա-Շորապանի հատվածի շինարարության ընթացքում, «Չինաստանի ճանապարհների և կամուրջների կորպորացիայի Վրաստանի մասնաճյուղի» դեպարտամենտի կապալառու կազմակերպությունը կամրջի վրա մետաղական պարույրներ է տեղադրելու: Այդ իսկ պատճառով, տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, 2022 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն, ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը մասամբ կսահմանափակվի 30 րոպե ընդմիջումներով (փակ կլինի մեկ գոտի) Մնացած օր ու գիշերվա ընթացքում երթևեկությունն ազատ է լինելու»,-հայտնեցին Ճանապարհային վարչությունից։