Սեպտեմբերի 8-ին Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի մեկ հատվածում երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի
Սեպտեմբերի 8-ին Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի մեկ հատվածում երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի

Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 8-ին Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 162-րդ կմ-ում երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի։

«Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 162-րդ կմ-ում՝ Խևի-Ուբիսա հատվածի շինարարության ընթացքում, դեպարտամենտի կապալառու կազմակերպությունը՝ «Hunan Roads and Bridges Construction Group», կամրջի վրա պարույրներ է տեղադրում, ինչի պատճառո ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 00:00-08:00-ն, նշված հատվածով երթևեկությունը կսահմանափակվի մասամբ՝ 30 րոպե ընդմիջումներով (փակ կլինի մեկ գոտի)»,- նշվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։