Սեպտեմբերի 30-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Հոնկոնգ մեկնել առանց վիզայի
2024 թվականի սեպտեմբերի 30-ից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջան։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի որոշմամբ՝ Վրաստանի քաղաքացիներին թույլատրվում է առանց վիզայի մեկնել Հոնկոնգ և 30 օր անընդմեջ մնալ երկրում։
«Առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնության հասնելը հնարավոր է դարձել Վրաստանի և Հոնկոնգի կողմերի ակտիվ աշխատանքի արդյունքում։ Տեղեկության համար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար գործում է 2024 թվականի մայիսի 28-ից։
Հարկ է նշել, որ հատուկ վարչական շրջանի կարգավիճակի պատճառով Հոնկոնգը ներգաղթի և վիզային անկախ քաղաքականություն է վարում»,- նշել են գերատեսչությունում։