Սեպտեմբերի 3-ից, խրոնիկ հիվանդություններ ունեցող թոշակառուների և սահմանափակ ունակություններով անձանց համար նվազում է դեղամիջոցների գինը
Սեպտեմբերի 3-ից, խրոնիկ հիվանդություններ ունեցող թոշակառուների և սահմանափակ ունակություններով անձանց համար նվազում է դեղամիջոցների գինը

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-ից ընդլայնվում է խրոնիկ հիվանդությունները բուժող դեղամիջոցներով ապահովման ծրագիրը: Դեղամիջոցների գները զգալիորեն նվազելու է թոշակառուների և սահմանափակ ունակություններով անձանց համար:

Առողջապահության նախարարության տեղեկությամբ, նշված խմբերին վերաբերելու է ամենատարածված խրոնիկ հիվանդությունները բուժող դեղամիջոցների շուկայական արժեքի 50 տոկոս և ավել քանակությամբ զեղչ:

Զեղչը տարածվում է հետևյալ դեղամիջոցների վրա.

Սրտանոթային համակարգի հիվանդություններ – Էնալապրիլ 10մգ, Էնապ 20մգ, Լոզապ 100մգ, Էգիլոկ 100մգ, Կորդարոն 200մգ, Վարֆարին-նիկոմեդ 2.5մգ, Դիգոքսին-գրինդեքս 0.25մգ, Վերոշպիրոն 25մգ, Ատորիս 20մգ, Զիլտ 75մգ, Մոնոսան 40մգ, Ֆուրոսեմիդ 40մգ, Ամլոդիպին 5մգ
Շաքարախտի 2-րդ տիպ (ինսուլինից կախվածություն չունեցող) – Դիաբետոն MR 60մգ, Ամարիլ 2մգ, Սիոֆոր 1000մգ

Վահանաձև գեղձի հիվանդություններ – Թիրոզոլ 5մգ, L – թիրոքսին 50մկգ
Թոքի խրոնիկ հիվանդություններ – Բրետարիս Ջենուեիր 322մկգ 60 դեղաբաժին, Պուլմիկորտ 2մլ, Մեդրոլ 16մգ, Սալբուտամոլ 200 դեղաբաժին, Սալբուտամոս աերոզոլ 200 դեղաբաժին, Սերեդիտ դիսկուսի5 0/250մկգ ինհ 60 դեղաբաժին, Ալբուտերոլի սուլֆատ 0.5% 2.5մգ/0.5մլ:

Դեղամիջոցները զեղչով գնելու համար բաժանորդը պետք է անցնի հետևյալ գործընթացները

  1. Դիմի ընտանիքի բժիշկին ֆորմա N100 վերցնելու համար
  2. Սոցիալական ծառայության գործակալության ցակացած մասնաճյուղում փաստաթղթի և անձնագրի ներկայացմամբ գրանցում անցնի ծրագրում
  3. Քաղաքացին կարող է զեղչված դեղամիջոցները գնել PSP դեղատնային ցանցի ցանկացած մասնաճյուղում՝ անձնագիրը ներկայացնելուց հետո:

Բաժանորդը հնարավորություն ունի միանգամյա ձևով գնել դեղամիջոցների առավելագույն՝ երեք ամսվա քանակություն:

Առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի հուլիսից գործարկվել է ծրագիր, որը սոցիալապես անապահով բնակչությանը հնարավորություն է տալիս խրոնիկ հիվանդությունները բուժող 23 դեղամիջոց գնել խորհրդանշական՝ 1 լարիով:

2018 թվականի օգոստոսի 13-ից, Վրաստանի ցանկացած քաղաքացի հնարավորություն ունի շաքարախտի երկրորդ տիպի բուժման համար դեղամիջոցները դեղատնային տարբեր ցանցերում գնել 50 տոկոս զեղչով:

Առողջապահության նախարարությունը հրապարակել է նշված դեղամիջոցների նոր գները: