Սեպտեմբերի 29-ին Վազիանի-Գոմբորի-Թելավի ճանապարհի որոշակի հատվածում ցերեկային ժամերին կսահմանափակվի երթեւեկությունը
Սեպտեմբերի 29-ին Վազիանի-Գոմբորի-Թելավի ճանապարհի որոշակի հատվածում ցերեկային ժամերին կսահմանափակվի երթեւեկությունը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին Վազիանի-Գոմբորի-Թելավի ճանապարհի որոշակի հատվածում ցերեկային ժամերին կսահմանափակվի երթևեկությունը։

«Վազիանի-Գոմբորի-Թելավի ներպետական ​​նշանակության ավտոճանապարհի կմ 27-կմ 60-ում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, ինչի համար անհրաժեշտ է սահմանափակել տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-18:00-ն, նշված հատվածով կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը»,- նշվում է տեղեկատվության մեջ։