Սեպտեմբերի 24-25-ին Ռիկոթիի ավտոճանապարհային թունելում արգելվելու է երթևեկությունը
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձեի ճանապարհի 143-րդ կմ-ում գտնվող Ռիկոթիի ավտոճանապարհային թունելում սեպտեմբերի 24-ին և 25-ին, 00:00-ից մինչև 07:00-ն արգելվելու է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Գերատեսչությունում հայտարարում են, որ ամռան ժամանակահատվածում ինտենսիվ երթևեկության արդյունքում ավտոմեքենաների կողմից աղտոտված ավտոմատ սարքավորումները և լուսարձակները պետք է մաքրվեն և լվացվեն:
Սահմանափակման ժամանակահատվածում, տրանսպորտային հոսքի տեղաշարժն իրականացվելու է Ռիկոթիի ավտոճանապարհային թունելի մուտքի ճանապարհին: