Սեպտեմբերի 23-24-ը Կոտետիշվիլի, Բեսիկ և Վաշլովանի փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Նախատեսվող տեսանկարահանումների պատճառով սեպտեմբերի 23-24-ը ժամանակավորապես սահմանափակվելու է Վախտանգ Կոտետիշվիլի փողոցի, ինչպես նաև Վաշլովանի և Բեսիկի փողոցների մի մասի երթեւեկությունը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Մասնավորապես, Վախտանգ Կոտետիշվիլի և Բեսիկի փողոցների հատվածում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 00:06-ից մինչև 14:00-ն, կսահմանափակվի երթևեկությունը։ Դանիել Ճոնքաձեի փողոցից, Մթածմինդայի նրբանցքից և Բեսիկի հրապարակից դեպի Կոտետիշվիլի փողոց ընթացող մեքենաները կկարողանան շարժվել Կիրիլե Ուկլեբայի, Նիաղվարիի և Ինգորողվա փողոցներով։
Ինչ վերաբերում է Վաշլովանի փողոցին, ապա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00:06-ից մինչև 18:00-ն, Պիեր Կոբախիձեի փողոցից Ախվլեդիանի փողոց ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի երթևեկությունը։