Սեպտեմբերի 22-24-ը Վրաստանի առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 22-24-ը շոգի ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ։
Նրանց տեղեկություններով՝ Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սեպտեմբերի 22-23-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ, 24-ին հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +26, +28 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութաիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սեպտեմբերի 22-23-ը կդիտվի տաք եւ առանց անձրեւի եղանակ, իսկ սեպտեմբերի 24-ին հնարավոր է կարճատեւ անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սեպտեմբերի 22-23-ին կդիտվի տաք եւ առանց տեղումների եղանակ, 24-ին հնարավոր է կարճատեւ անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։
Քարթլիի առանձին վայրերում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան տաքություն։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) հնարավոր են կարճատեւ անձրեւներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաքի, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սեպտեմբերի 22-23-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ, 24-ին հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։