Սեպտեմբերի 20-ից 23-ը սպասարկման գործակալության Թելավիի մասնաճյուղում գործնական քննությունը կդադարեցվի
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տարածքային բաժնի Թելավիի ծառայությունը նախատեսում է գործնական քննությունների հրապարակի տեխնիկական և ենթակառուցվածքային վերազինում, որի պատճառով սեպտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին կդադարեցվի միայն գործնական քննությունը: Տեղեկատվությունը տարածում է սպասարկման գործակալությունը:
«Բոլոր շահագրգիռ անձինք, ներառյալ նրանք, ովքեր նշված ամսաթվերին արդեն ամրագրել են Թելավիում տեսական վարորդական քննություն, այն հաջողությամբ հանձնելու դեպքում կկարողանան գործնական քննությունը հանձնել գործակալության ցանկացած այլ կառուցվածքային ստորաբաժանման միավորում:
«Քննական ենթակառուցվածքի արդիականացման նախագծի շրջանակներում սեպտեմբերի 24-ից Թելավիի ծառայությունում վարորդական իրավունք ստանալ ցանկացողները «B» կարգի գործնական քննությունը հանձնելու են ժամանակակից GPS համակարգով հագեցած, նոր մեքենաներով, վերանորոգված հրապարկում», – հայտարարում են գերատեսչությունում: