Սեպտեմբերի 16-ին կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում կխաղարկվի մեդալների հերթական հավաքածուն
Սեպտեմբերի 16-ին կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում կխաղարկվի մեդալների հերթական հավաքածուն

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 16-ին կխաղարկվի մեդալների հերթական հավաքածուն։ Շաբաթ օրը հանդես կգան 109 կգ. քաշային կարգի ծանրորդները։

Վրաստանի հավաքականի պատիվը կպաշտպանեն Զազա Լոմթաձեն և Գիորգի Չխեիձեն։

Երեւանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գիորգի Չխեիձեն արծաթե մեդալի է արժանացել երկամարտում, իսկ Զազա Լոմթաձեն՝ բրոնզե մեդալի։

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:10-ից երկրպագուները հնարավորություն կունենան դիտել աշխարհի առաջնության ուղիղ հեռարձակումը: