Սեպտեմբերի 14-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 534 111 պատվաստում
Սեպտեմբերի 14-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 534 111 պատվաստում

Սեպտեմբերի 14-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 534 111​ պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 26 125 մարդ:

Ինչ վերաբերում է նոր դեպքերին, Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք, ապաքինվել է 2 990 հիվանդ, մահացել՝ 54 վարակակիր: