Սեպտեմբերի 14-19-ը Գուրջաանի-Ճաբուկիանի-Ափենի-Կաբալի ճանապարհահատվածում ցերեկային ժամերին կսահմանափակվի երթեւեկությունը
Գուրջաանի-Ճաբուկիանի-Ափենի-Կաբալի ներպետական նշանակության ավտոճանապարհի կմ 1-կմ5 հատվածում ընթացող վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ 2024 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 19-ը ամեն օր՝ ժամը 08:00-ից 19:00-ն, սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Գերատեսչության տեղեկություններով՝ ցերեկ և գիշերվա մնացած օրերին երթեւեկությունն ազատ է։
«Ճանապարհի փակման ժամանակ երթևեկությունը կիրականացվի Կիտաանի գյուղով անցնող տեղական նշանակության ճանապարհներով»,- նշվում է տեղեկատվության մեջ։