Սեպտեմբերի 11-20-ը կանցկացվեն ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժությունները
Սեպտեմբերի 11-20-ը կանցկացվեն ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժությունները

Սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կանցկացվեն ԱՄՆ-ի և Հայաստանի «Artsiv partners 2023» համատեղ զորավարժությունները։ Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի պաշտպանության նախարարության վրա։

«Զորավարժության նպատակն է բարձրացնել խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար», – ասված է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունում։

Զորավարժությունները կանցկացվեն «Զարի» ուսումնական կենտրոնի տարածքում։