Սենատոր Ռոն Ջոնսոն. ԱՄՆ-ը շարունակում է Վրաստանին աջակցել Ռուսաստանի ագրեսիայի հարցում
ԱՄՆ-ը շարունակում է Վրաստանին աջակցել Ռուսաստանի ագրեսիայի հարցում,- այս մասին գրում է ամերիկացի սենատոր, ներքին անվտանգության կոմիտեի և Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթակոմիտեի նախագահ Ռոն Ջոնսոնը՝ «Թվիթեր» սոցիալական ցանցում:
«Ռուսաստանի Վրաստան ներխուժելուց 12 տարի անց ԱՄՆ-ը շարունակում է Վրաստանին աջակցել Ռուսաստանի ագրեսիայի հարցում: Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքը մինչև հակամարտության մեկնարկի գոտի»,- գրում է Ռոն Ջոնսոնը: