Սենատոր Ռոջեր Ուիքեր. Վրաստանի, Սերբիայի և Հունգարիայի քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ բողոքելու կոռուպցիայի և ավտորիտարիզմի դեմ, առաջնորդները չպետք է պատասխանեն Կրեմլի ոճի բռնաճնշումներով

11:11, 18.03.2025

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերը արձագանքել է Վրաստանում, Սերբիայում և Հունգարիայում անցկացվող ցույցերին։

«Վրաստանում, Սերբիայում և Հունգարիայում քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ բողոքելու կոռուպցիայի և ավտորիտարիզմի դեմ։ Ես կանգնած եմ բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են ժողովրդավարական ապագայի համար։ Առաջնորդները պետք է հարգեն իրենց քաղաքացիների կոչերը՝ հաշվետվողականության ապահովման համար և չպատասխանեն նրանց Կրեմլի ոճի ճնշումներով»,- գրել է Ուիքերը։

Նմանատիպ