Սենատոր Ռոջեր Վիքեր. Վրաստանի առաջնորդները պետք է հաշվի առնեն միջազգային հորդորները, որպեսզի ավարտեն ապակայունացնող քաղաքական ճգնաժամը
Սենատոր Ռոջեր Վիքեր. Վրաստանի առաջնորդները պետք է հաշվի առնեն միջազգային հորդորները, որպեսզի ավարտեն ապակայունացնող քաղաքական ճգնաժամը

Ամերիկացի սենատոր Ռոջեր Վիքերը սոցիալական ցանցում կիսվում է Վրաստանում զարգացած իրադարձությունների հետ կապված ԱՄՆ դեսպանության հայտարարությունը, որին կցում է մեկնաբանություն:

«Մտահոգված եմ վրաց ընդդիմախոս առաջնորդ Նիկա Մելիայի ապօրինի ձերբակալմամբ: Վրաստանի առաջնորդները պետք է հաշվի առնեն միջազգային հորդորները, որպեսզի լիցքաթափեն վնասակար հռետորաբանությունը և ավարտեն ապակայունացնող քաղաքական ճգնաժամը: Ժողովրդավար ինստիտուտները պետք է հաղթեն»,- գրում է սենատորը: