Սենատոր Մարկ Քելլի. Ուկրաինայի գործողությունը Կուրսկի շրջանում կարող է փոխել պատերազմի ընթացքը
«Կուրսկի շրջանում ուկրաինական գործողությունը կարող է փոխել պատերազմի ընթացքը, ըստ լրատվամիջոցների», -այս մասին Սի ԲԻ Էի-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ դեմոկրատ սենատոր Մարկ Քելլին։
Մարկ Քելլին նշել է, որ Ուկրաինայի անսպասելի հարձակումը Կուրսկի շրջանում ցնցում էր Վլադիմիր Պուտինի համար։
«130,000 ռուսաստանցի ստիպված են եղել լքել իրենց տները, այս պահին, կարծում եմ, ուկրաինացիներն անկանխատեսելի մի բան արեցին, որը կարող էր իրականում փոխել այս հակամարտության ընթացքը: Ուկրաինացիներն անօրինական հարձակման են ենթարկվել Վլադիմիր Պուտինի կողմից: Նա դիտավորյալ սպանում է կանանց, երեխաների, ծերերի։ Սա անօրինական ներխուժում էր։ Չեմ կարծում, որ ուկրաինացիները ցանկանում են երկար ժամանակ գրավել ռուսական տարածքը, բայց դա իսկապես ցնցող էր Պուտինի համար»,- ասել է Մարկ Քելլին։
Ռուսական տարածքում ամերիկյան զենքի կիրառման մասին հարցին Քելլին պատասխանել է, որ առարկություն չունի։
Սակայն, ըստ ամերիկացի սենատորի, Ուկրաինայում իրականացվող գործողությունը պետք է ռուսներին սովորեցնի, որ իրենց նախագահ Վլադիմիր Պուտինն այնքան էլ անհամեմատելի չէ, որքան ինքն է ասում։
«Նա միշտ փորձել է իրեն ներկայացնել որպես մեկը, ով պատրաստվում է պաշտպանել Ռուսաստանը։ Կարծում եմ, Ռուսաստանի քաղաքացիները տեսնում են այն ամենի հետևանքները, ինչ արել է Պուտինը Ուկրաինայում, նրանք տեսնում են, որ այժմ նրանք որոշակիորեն վտանգի տակ են»,- ասել է սենատոր Մարկ Քելլին։