Սենատոր Ջին Շահին. Ընդդիմադիր քաղաքական գործիչ Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությունը սարսափելի և անարդար է
Սենատոր Ջին Շահին. Ընդդիմադիր քաղաքական գործիչ Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությունը սարսափելի և անարդար է

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ՝ սենատոր Ջին Շահինը, «Ախալի» կուսակցության առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությունը որակում է սարսափելի և անարդար։ Այս մասին Շահինը գրել է սոցիալական ցանցում։

«Վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությունը սարսափելի և անարդար է։ Այսպիսի գործողությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ Կոնգրեսը պետք է կանգնի վրաց ժողովրդի կողքին՝ ընդդեմ «Վրացական երազանք» կառավարության կողմից ժողովրդավարական ինստիտուտների ճնշման», – գրել է սենատոր Շահինը։

Հիշեցնենք, որ «Փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Գիրչի Ջափարիձեին մայիսի 22-ին որպես խափանման միջոց սահմանվել է կալանք գրավի չվճարման պատճառով։ Ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջով դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, ինչը վերաբերում է Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջի չկատարելուն և պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամկետով, ինչպես նաև պաշտոն զբաղեցնելու կամ գործունեություն իրականացնելու իրավունքից զրկմամբ մինչև երեք տարի ժամկետով։