Սենատոր Չակ Շումեր. Սենատորների հանդիպումը Զելենսկու հետ շատ հզոր էր, հստակ ցույց տվեց, թե ինչ օգնության կարիք ունի, և եթե օգնություն ստանա, նա կարող է հաղթել պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է սենատորների հետ: Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերի խոսքով, դա շատ հզոր հանդիպում էր, և Զելենսկին հասկացրեց, թե որքան է իրեն անհրաժեշտ օգնություն։
«Շատ ուժեղ հանդիպում էր։ Նախագահ Զելենսկին ցույց է տվել, որ օգնության կարիք ունի, և եթե օգնություն ստանա, կարող է հաղթել այս պատերազմում։ Նա մանրամասն ցույց տվեց, թե ինչ օգնության կարիք ունի։ Անգամ մեր հանրապետական գործընկերներն են խոսել այն մասին, որ մենք հաղթելու ենք այս պատերազմում։ Մյուս կողմից նա հասկացրեց, որ եթե մենք պարտվենք, Պուտինը կհաղթի։ Դա շատ, շատ վտանգավոր կլինի»,- ասել է Շումերը։