Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի տան մոտակայքում քաղաքացիները բողոքել են Իսրայելին օգնության հետ կապված նախագծի հաստատման դեմ, ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մասնակիցների
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Նյու Յորքում ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի տան մոտակայքում ՝ բողոքում են Սենատի կողմից հաստատված Իսրայելին օգնության օրինագծի դեմ:
Ցուցարարները Չակ Շումերին կոչ են արել աջակցել Իսրայելին ԱՄՆ-ի կողմից զենք վաճառելու դադարեցմանը:
Ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները փակել են հարակից փողոցները։ Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու։
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի օգնության փաթեթին։