Սենակիի երկրորդ հանրային դպրոցում թունավորվել է 18 երեխա: Նրանց տեղափոխել են կլինի: Գոյություն ունեցող տեղեկությամբ, բոլորն ունեին գլխապտույտ և ալերգիկ ցան:
Բժիշկների հայտարարությամբ, այս պահի դրությամբ երեխաների առողջական վիճակը կայուն է և նրանց այսօր դուրս կգրեն հիվանդանոցից:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Սենակի քաղաքապետ Լևան Կուպրեիշվիլին, տեղի ունեցած փաստի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
Նրա խոսքով, բնական գազից թունավորումը բացառվում է: