Սելիմ Չաքիր. Վրաստանի կառավարությանը հաջողվել է միջազգային գործընկերներից կենտրոնացնել գումար, որպեսզի ֆինանսավորվեն առողջապահության և էկոնոմիկայի ոլորտները
Արժույթի միջազգային հիմնադրամը 2021 թվականին կանխատեսում է Վրաստանի էկոնոմիկայի 4 տոկոս աճ:
Ինչպես հայտարարել է Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Սելիմ Չաքիրը, Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է, համավարակին և դրա հետանքներին դիմակայելու համար Վրաստանին օգնել 1,6 միլիարդ դոլլար կենտրոնացնելու գործում:
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը գործադիր խորհրդին դիմել էր հանձնարարակով, որ Վրաստանին հատկացնեն 200 միլիոն դոլլարի օգնություն, որը կօգտագործվի բժշկական օգնության և սոցիալ-տնտեսական կարիքների համար:
Չաքիրի խոսքով, լրացուցիչ 215 միլիոն դոլլար կհատկացվի մինչև 2020 թվականի չորրորդ եռամսյակը և հաջորդ տարվա ապրիլին:
Չաքիրը Վրաստանի կառավարությանը գովաբանել է տնտեսական ցնցումները թեթևացնելու նպատակով ձեռնարկած միջոցների համար:
«Կառավարությանը հաջողվել է ֆինանսներ կենտրոնացնել Արժույթի միջազգային հիմնադրամից և միջազգային գործընկերներից, որպեսզի ֆինանսավորվեն առողջապահության և էկոնոմիկայի կարիքները և ստեղծվի «անվտանգության բարձիկ», այն դեպքերի համար, եթե բացասական վտանգների պատճառով անհրաժեշտ լինի ձեռնարկել լրացուցիչ միջոցներ»,- հայտարարում է Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը: