Սեւծովյան միջազգային համալսարանում բացվել է մեդիա կենտրոն
Սեւծովյան միջազգային համալսարանում բացվել է մեդիա կենտրոն

Սևծովյան միջազգային համալսարանում (IBSU) բացվել է մեդիա կենտրոն, որտեղ ժուռնալիստիկայի և զանգվածային հաղորդակցության ոլորտի ուսանողները կկարողանան գործնական աշխատանք կատարել։

Մեդիակենտրոնը, որն ընդգրկում է խմբագրության սենյակը, հեռուստատեսային և ռադիոստուդիաներ, հագեցած են ստուդիական և դաշտային տեսախցիկներով, մոնտաժային համակարգիչներով և այլ անհրաժեշտ ստացիոնար սարքավորումներով։

Սևծովյան միջազգային համալսարանի ռեկտոր, դոկտոր Սաֆեթ Բայրաքթութհանի խոսքով, մեդիա կենտրոնը կօգնի բարձրացնել ուսանողների արտադրողականությունը, կձայնագրվեն հետաքրքիր հաղորդումներ, կպատրաստվեն ռեպորտաժներ և հարցազրույցներ։ Լրագրության ուսանողները, ինչպես նաև այլ ծրագրերի ուսանողները, ովքեր հետաքրքրված են մեդիա տեխնոլոգիաներով, կկարողանան գործնական փորձ ձեռք բերել մեդիա կենտրոնում։

Մեդիակենտրոնի բացմանը հրավիրված հյուրերի թվում էին Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, «Պալիտրա» հոլդինգի տնօրեն Գիորգի Թևդորաշվիլին, «Ֆորտունա» ռադիոհոլդինգի գլխավոր տնօրեն Թամար Չիգոգիձեն, գործող մեդիա լրագրողներ և ծրագրի շրջանավարտներ։

Սեւծովյան միջազգային համալսարանը մեդիա կենտրոնում ներդրել է ավելի քան 100 000 լարի։

Ներկայումս IBSU-ի Լրագրության և զանգվածային հաղորդակցության բաժինն ունի ավելի քան 100 շրջանավարտ և մոտ 120 գործող ուսանող ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի: