Սաուդյան Արաբիայից Վրաստան փախած քույրերին, որոնք օգնություն էին խնդրում, տեղափոխել են ՆԳՆ-ի միգրացիայի դեպարտամենտ (վիդեո)
Սաուդյան Արաբիայից Վրաստան փախած քույրերին, որոնք օգնություն էին խնդրում, տեղափոխել են Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը:
Միգրացիայի դեպարտամենտում Մահա և Վաֆա Ալ-Սուբայ քույրերը լրացնում են իրենց անվտանգության պաշտպանության մասին պաշտոնական դիմումը:
Սաուդյան Արաբիայից ժամանած քույրերը համաձայնել են անցնել ապաստան փնտրողի գործընթացները, սակայն նրանք հայտարարում են, որ իրենց պահանջն է, տեղափոխվել երրորդ երկիր, որը Սաուդյան Արաբիայի հետ չի ունենա անայցագրային ռեժիմ, որպեսզի ընտանիքի անդամները չկարողանան ժամանել և վնասել նրանց:
«Ինչպես հայտնի է հանրությանը, Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ, Մահա և Վաֆա Ալ-Սուբայ քույրերը սոցիալական ցանցի միջոցով տարածել են տեսաուղերձ, որտեղ հայտարարում էին, որ նրանք գտնվում էին Վրաստանում:
Նշված անձինք նաև հայտարարում են, որ նրանց վտանգ է սպառնում սեփական ընտանիքի անդամներից:
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները գտնվում էին հասցեով, որտեղ ժամանակավորապես ապրում են Մահա և Վաֆա Ալ-Սուբայ քույրերը:
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների կողմից տեղեկություն փոխանցելու և համապատասխան մեկնաբանություններ ստանալուց հետո, նշված անձինք համաձայնեցին տեղափոխվել միգրացիայի դեպարտամենտի փախստականների հարցերի վարչության կենտրոն՝ ապաստան փնտրողների համար Վրաստանի օրենսդրությամբ հաշվի առնված գործընթացներն անցնելու նպատակով: