Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ խոսել է Գազայի հատվածի շրջափակման վերացման անհրաժեշտության մասին
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ խոսել է Գազայի հատվածի շրջափակման վերացման անհրաժեշտության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ խոսել է Գազայի հատվածի շրջափակման վերացման անհրաժեշտության մասին։

Սաուդյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թագաժառանգը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պաղեստինի ժողովրդին պետք է երաշխավորվեն օրինական իրավունքները։

«Թագավորությունը մերժում է քաղաքացիական անձանց թիրախավորումը, ենթակառուցվածքների և կենսական ծառայությունների ոչնչացումը, որոնք ազդում են առօրյա կյանքի վրա»,- ասել է Մուհամմեդ բեն Սալմանը։