Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի օդային տարածք են ներխուժել անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, որոնք խփվել են պաշտպանական համակարգերի կողմից
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի օդային տարածք են ներխուժել անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, որոնք խփվել են պաշտպանական համակարգերի կողմից,- հաղորդել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ նրանց՝ ավիահարվածները հասցվել են մայրաքաղաք Ռիադի հյուսիս-արևելքի ուղղությամբ։
«Ռիադից արևելք ոչնչացվել է երեք անօդաչու թռչող սարք, իսկ Ալ-Խարջ նահանգից արևելք՝ մեկ թևավոր հրթիռ և մեկ անօդաչու թռչող սարք։ Արքայազն Սուլթանի ավիաբազայի ուղղությամբ նույնպես արձակվել են երեք բալիստիկ հրթիռներ, բայց մենք դրանք բոլորը ոչնչացրել ենք», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։