Սաուդյան Արաբիայի արքայադուստրից Փարիզի հյուրանոցի համարից գողացել են 800 հազար եվրո արժեքի թանկարժեք իրեր

Սաուդյան Արաբիայի արքայադուստրից Փարիզի Ritz հյուրանոցի համարից գողացել են 800 հազար եվրո արժեքի թանկարժեք իրեր:

Լրատվությունն այս մասին ոստիկանությանը հենվելով տարածում է Reuters-ը:

Կինը, որը իրեն չի անվանում, հայտարարել է, որ թանկարժեք իրերը գողացել են սեպտեմբերի 7-ին: Նրա խոսքերով սենյակում իրերը չեն պահվել պահոցում: Դրա հետ մեկտեղ իրավապահները չեն հայտնաբերել հյուրանոցային սենյակի դուռը ջարդելու նշաններ:

Նշված փաստը Փարիզի Ritz հյուրանոցում տարվա ընթացքում արդեն երկրորդն է: Հունվարին, տղամարդը ներխուժել է հյուրանոցի առևտրային տարածք, ջարդել ապակիները և գողացել թանկարժեք իրեր: