Սաուդյան Արաբիան համաձայն է, որ տարածաշրջանային խաղաղությունը նշանակում է խաղաղություն Իսրայելի համար, բայց դա կարող է տեղի ունենալ միայն պաղեստինյան պետության հետ
Սաուդյան Արաբիան համաձայն է, որ տարածաշրջանային խաղաղությունը նշանակում է խաղաղություն Իսրայելի համար, բայց դա կարող է տեղի ունենալ միայն պաղեստինյան պետության դեպքում, ասել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը։
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, Սաուդյան Արաբիան, անշուշտ, շահագրգռված կլինի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրով` կապված երկու պետությունների լուծման հետ:
«Այն, ինչ հիմա անում է Իսրայելը, վտանգում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հեռանկարները։ Բոլոր կողմերից պետք է լինի զինադադար, որը պետք է դառնա տարածաշրջանում խաղաղության մեկնարկային կետը»,- ասել է Ֆեյսալ բեն Ֆարհանը։