Սատուրնը, Յուպիտերը և նրա արբանյակները Իրակլի Գեդենիձեի Աստրոօբյեկտիվում
Դեկտեմբերի 21-ին, գիշերային երկնքում, Յուպիտերն ու Սատուրնը կտեղակայվեն միմյանց այնքան մոտ, ինչպես չի եղել վերջին 800 տարվա ընթացքում:
Այս երկնային համաժամացումը սկսվեց այս ամառ, երբ Յուպիտերն ու Սատուրնը սկսեցին մոտենալ միմյանց գիշերային երկնքում:
Իհարկե, այս մոլորակները ֆիզիկապես չեն մոտենում միմյանց, մեր երկնքում նրանք կերևան գրեթե որպես մեկ կետ, որը մենք բոլորս կտեսնենք նույնիսկ անզեն աչքով:
Աստղագետների հայտարարությամբ, մոլորակները երկնքում կհայտնվեն ամեն երեկո, մայրամուտից մոտ մեկ ժամում, իսկ գագաթնակետը կլինի դեկտեմբերի 21-ին, երբ մեր երկնքում Յուպիտերն և Սատուրնը կտեսնենք մեկ մոլորակի տեսքով:
Նախքան երկնքում մեկ լույսի հայտնվելը, Վրաստանի առաջին ալիքի լուսանկարիչ, Իրակլի Գեդենիձեն երկնքում լուսանկարել է միմյանց շատ մոտ գտնվող Սատուրնը ու Յուպիտերը: Կադրում երևում են նաև Յուպիտերի երեք բնական արբանյակները:
Յուպիտերի շուրջը պտտվում է 79 արբանյակ, չնայած դրանցից առանձնանում են չորսը, ամենամեծը այսպես կոչված Գալիլեյան լուսին – Իո, Եվրոպա, Գանիմեդե և Կալիստո: Նրանք 1610 թվականին հայտաբերել է Գալիլեո Գալիլեյը: Այս արբանյակները կարելի է տեսնել Գեդենիձեի լուսանկարում: