Սաստիկ շոգի պատճառով Հունաստանի կառավարությունը որոշ ընկերություններին հորդորել է աշխատակիցներին թույլ չտալ աշխատել բաց տարածքներում արևի ակտիվ ժամանակահատվածում
Սաստիկ շոգի պատճառով Հունաստանի կառավարությունը որոշ ընկերությունների խնդրել է թույլ չտալ իրենց աշխատակիցներին աշխատել բաց տարածքներում արևի ակտիվ ժամանակահատվածում։
Երեքշաբթիից ուրբաթ օրը կեսօրից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի աշխատանքը, մասնավորապես շինարարության, սննդի առաքման աշխատողների և առաքիչների համար:
Հունաստանի որոշ շրջաններում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև 42-43 աստիճան:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մինչև հուլիսի վերջ ջերմաստիճանը էապես չի նվազի։